ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

«Նորաձև կրթության» դիպլոմները

«Նորաձև կրթության» դիպլոմները
07.06.2025 | 21:23

Եթե դու անընդմեջ մասնակցել ես «Նորաձև կրթության» 10 դասընթացի՝ քեզ կտրվի տառասխալներով ու քֆուրներով լրացված դիպլոմ, որը կճանաչվի աշխարհի բոլոր հանձնված ու ոչնչացված երկրներում։

Եթե ձեռք բերես այդպիսի երկու դիպլոմ՝ դրանք կճանաչվեն նաև արևմտյան Ենոքավանում ու վաղը-մյուս օրը քեզ կազատեն թուքումուրից ու հողատուի, ստորաքարշ քծնողի ու ջեբկիրի մեղադրանքներով դատարանի առաջ կանգնելուց։

Իսկ եթե եռանդդ շատ լարես ու ձեռք բերես այդպիսի երեք դիպլոմ՝ կդառնաս կապովի գիժ ու քեզ նույնիսկ տնեցիներդ չեն ճանաչի։

Աղազար Անճանաչելի

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ